Քաղաքական

11.05.2022 12:37


«Կարևոր անելիք ունենք»․ ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է

«Կարևոր անելիք ունենք»․ ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է

«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երևանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է սկսել: Դրան հաջորդելու է ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը։

Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարեց.

«Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարևոր հարցի գործով»:

Այս խորագրի վերջին նյութերը