Քաղաքական

11.05.2022 11:50


Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով

Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով

Ընդդիմության վերսկսած բողոքի ցույցերը, պարզվում է, հետաձգել են մի վտանգավոր և սկանդալային օրենքի ընդունում, որով Փաշինյանի կառվարությունը պետք է բժշկական ու սոցիալական արտոնություն տար տրանսգենդերներին և նույնասեռականներին՝ առհասարակ:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որում հստակ, սևով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ Կառավարությանն առաջարկվում է նույնասեռական տղամարկանց առնվազն երեք ոլորտներում արտոնել նոր իրավունքներով՝ ընդհուպ ամուսնության և նույնասեռականներին զագսավորելու փաստաթղթային խնդիրները լուծել:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ դեռևս փետրվար-մարտ ամիսներից Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ, ավելին՝ նույն օրենքով հեղինակները նախատեսում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին աղջիկ կամ տղա դառնալու վիրահատությունն իրականացնել լրիվ անվճար սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում:

Այսինքն, պաշտոնյաները քննարկում են մի բան, որով տրանսգենդերին տրվող նոր արտոնություններով փաստացի հավասարեցնելու են պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին, ավելին՝ այս օրենքի նախագծով փաշինյանական կառավարությունը Հայաստանում այլևս լեգիտիմացնելու է տրանսգենդերների գոյությունը հանրային կյանքում, մարդկային ընկալումներում, օրենքներում, Սահմանադրության մեջ և բոլոր մակարդակներում։

Նախագիծը բերվել է օրակարգ Եվրամիությունից ու միջազգային այլ կառույցներից սնվող հասարակական կազմակերպության ձեռքով, ու թերևս այստեղ հատուկ է լուծումը մտածվել նետրալ, որպեսզի տրանսգենդեռների հանդեպ կառավարության ջատագովությունը չերևա, ու Նիկոլ Փաշինյանը չթիրախավորվի Եկեղեցու ու պահպանողականների հասարակության կողմից:

Այս սկանդալային նախագիծը Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել փետրվար ամսին, և անգամ քննարկումներից բավական լուրջ մանրամասների ենք տիրապետում, բայց միայն նշենք ամենակարևորը՝ իրականում այս նախագծին նախորդել են մի քանի մտացածին օպերացիաներ, որոնք, ըստ էության, նպատակ են ունեցել նախապատրաստել հանրային տրամադրությունները՝ այսպիսի օրինագծերի համար:

Սեռափոխության օրինագծի նախերգանքը 2019 թ. Լիլիթ դարձած տրանսգենդեր Վաղարշակին ԱԺ ամբիոն բարձրացնելն էր ու սկանդալային ելույթը՝ անհանդուրժող պահպանողական հայերիս մասին: Հետո համացանցում հայտնվեց ԼԳԲՏ համայնքում հայտնի Կարաբինայի հետ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ջերմ ընդունելության լուսանկարը՝ նախարարական աշխատասենյակում, ապա մարզիկ Մել Դալուզյանի սեռափոխվելու մասին ֆիլմի պրոպագանդան ու 20 մլն դրամով ֆինանսավորումը՝ Կրթության նախարարության կողմից: Առանձնակի հիշարժան է Մելի ֆիլմին Փաշինյանի սկանդալային արձագանքը՝ տրանսգենդերներին տիրություն անելու մասին։

Չմոռանանք, այս ամբողջ օպերացիայից առաջ դեռ հեղափոխության տաք օրերին ամնամեծ բումը առաջացրեց Շուռնուխում ԼԳԲՏ 9 ակտիվիստների ծեծի հայտնի միջադեպը, որին հետևեց նույնասեռականների հարձակումը ոստիկանության շենքի վրա ու մարմնական վնասվածքներով ոստիկանին հիվանդանոց տանելը:

Մեր աղբյուրի հավաստմամբ, ԵՄ-ից խնդիր են դրել օգտագործել Փաշինյանի հեղինակությունն ու լծակները՝ հնարավորին հապճեպ հասնել Հայաստանում տրանսգենդերների իրավունքների լեգիտիմացմանը։ Այս ճնշումներին, սակայն, դիմադրո՞ւմ է Փաշինյանը, թե՝ ոչ, առաջիկայում պարզ կդառնա: Ընդգծենք, կարգով e-draft համակարգում նախագիծը դեռևս տեղադրված չէ, հավանաբար ընդդիմության ձևավորած օրակարգն է խանգարել:

Սյուզի Բադոյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը