Մեկնաբանություն

11.05.2022 11:32


Ալիևից էլ ավելի Ալիև

Ալիևից էլ ավելի Ալիև

Հայ–ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններ չկան։ Ավելին՝ Հայաստանն ու Ադրբեջանը թշնամի երկրներ են, բայց Ադրբեջանը Հայաստաում ունի դեսպան ու փաստաբան։ Դա Նիկոլ Փաշինյանն է։

Դատե՛ք ինքներդ։

Հայաստանում Ադրբեջանի դրոշ է այրվում, ինչը դուր չի գալիս Բաքվին։ Եվ ահա Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով գերիների կեղծ հարազատների կերպարների հետևում, բողոքի նոտա է հղում դրոշի այրման կապակցությամբ, թե բա՝ ընդդիմությունը դրոշը վառեց, դրա համար էլ գերիներին չտվեցին։ Նիկոլի մեսիջն ու պահանջը տվյալ դեպքում հետևյալն է․ չպե՛տք է այրել Ադրբեջանի դրոշը։

Հաջորդը։

Ալիևը հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները նախկինում ստիպել են իրեն ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմից դուրս, իսկ ահա ՀՀ–ում Ադրբեջանի դեսպանի ու փաստաբանի ֆունկցիա կատարող Նիկոլ Փաշինյանը Ալիևից էլ ավելի ալիևություն է անում՝ հայտարարելով, որ հակամարտության կարգավորման միջնորդները միշտ էլ Արցախը դիտարկել են Ադրբեջանի կազմում։

Նույնիսկ Ալիևն այդքան չի խեղաթյուրել Մադրիդյան սկզբունքների էությունը, որքան Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս, հանուն սեփական զիջողականությունն արդարացնելու՝ կեղծում է ամբողջ բանակցային պատմությունը, հիմնավորումներ մոգոնում Ադրբեջանի օգտին ու պաշտպանում Ադրբեջանի շահը։

Հիմա էլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքներին ու գնում է «խաղաղության», ինչն էլ իր հերթին բացել է Բաքվի ախորժակը։ Նրանք 8 գյուղ են պահանջում ՀՀ–ից։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հիմնավորումներով կարող է Ադրբեջանի տարածքային նկրտումները պաշտպանել ՀՀ–ում Ադրբեջանի դեսպանն ու փաստաբանը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը