Տղաները երկու կողմերի գերիներն են՝ Ալիևի մարդակերության և ՔՊ-ի վախերի
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով սահման պահելը համարում է համաչափ պատիժ բողոքի ակցիաներին մասնակցելու համար, հայտարարել է, որ Ադրբեջանի վերջին պահանջը, որը վերաբերվում է 8 հայկական գյուղերի, ի հայտ է եկել ընդդիմության հանրահավաքների ֆոնին։ Միտքն այն է, որ «քանի դեռ ամեն ինչ խաղաղ չէ, ազերիները ուզում են այս 8 գյուղի հարցը նույնպես լուծել»։ Երբ ծանոթանում ես այս մտքին, ապա հստակ հասկանում ես, թե ինչու են գերիների հարազատները կարծում, որ «թուրքերի դրոշը վառելուց հետո է, որ տղաներին հետ չեն բարում»: Հասկանում ես, թե ով և ոնց է նման միտք սերմանել այս մարդկանց ուղեղներում։
Սակայն հաշվի առնելով այս իշխանության բնույթը, շատ պարագաներում իրենց և Բաքվի իշխանությունների սինքրոն հայտարարությունները՝ կարելի է ենթադրել, որ նախ գերիների հարցով հատուկ մեծ ջանասիրությամբ չեն զբաղվում, որ քաղաքական ճգնաժամի օրերին նաև ֆիզիկապես թաքնվեն գերիների հարազատների ետևում։ Ուստի տղաները երկու կողմերի գերիներն են՝ Ալիևի մարդակերության և ՔՊ-ի վախերի։
Իսկ ինչ վերաբերում է գյուղերին, ապա իրենց հետագա ճակատագրի և Ադրբեջանի ծրագրերի մասին տեղի մամուլը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո բաց տեքստով գրում էր, երեկ պարզապես իրենց ԱԳՆ-ն հայտարարեց այն, ինչ առանց այդ էլ հայտնի էր։ Իսկ ինչո՞ւ հենց երեկ։ Իսկ ո՞վ կարող է բացառել, որ դա նույնպես սինքրոն աշխատանքի արդյունք չէ՝ երեկ են ասել, որ միահամուռ ուժերով դա նույնպես «գցեն ընդդիմության գրպանը»։ Դուք Փաշինյանի իշխանության պարագայում կարո՞ղ եք սա բացառել։ Ի վերջո, եթե ինչ-որ մեկը հավատում է, որ 2022 թվականի ապրիլին այրված դրոշի պատճառով 2020 թվականի դեկտեմբերին գերի ընկած մարդը չի վերադառնում, ապա ինչո՞ւ չհավատալ, որ Ադրբեջանը 8 գյուղ է ուզում, քանի որ Հայաստանում հանրահավաքներ են տեղի ունենում...
Հետաքրքիր է նաև այն, որ և պաշտոնական Բաքուն և պաշտոնական Երևանը համակարծիք են, որ ընդդիմության հանրահավաքներին «6-ից 20 մարդ է» գալիս, բայց Փաշինյանի իշխանությունն իր ապագա զիջումները հենց այս «մինի հանրահավաքներով» է ուզում բացատրել։
Մենք փաստացի ունենք մի վիճակ, երբ գերիները երկու մայրաքաղաքների քաղաքական ծրագրերի զոհերն են, իսկ ՀՀ-ի կողմից տարածքային զիջումները առանց Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության՝ անխուսափելի։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից