Տնտեսական

23.08.2011 16:54


Զորի Բալայանը հերքել է բյուջեից գումար ստանալու կառավարության որոշումը

Զորի Բալայանը հերքել է բյուջեից գումար ստանալու կառավարության որոշումը

Ֆինանսական ճգնաժամային տարում՝ 2009թ. փետրվարի 19-ին, կառավարությունն իր նիստում պահուստային ֆոնդից 97 մլն 160 հազ. դրամ հատկացրեց ՀՀ կառավարության աշխատակազմին՝ «Արմենիա» առագաստանավի՝ «Սփյուռքի ճանապարհներով» գիտական-պատմական նշանակության շուրջերկրյա նավարկությունն ապահովելու նպատակով։ Սակայն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենիա» առագաստանավի արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը պնդել է, թե պետությունը նավին ոչ մի լումա չի տվել:

Նավն արժե 600 հազ. եվրո՝ մոտ 900 հազ. դոլար: Մենք նավը վերցրել ենք նվազագույն գումարով։ Նորից եմ ասում՝ պետությունը ոչ մի կոպեկ չի տվել,–հայտարարել է Զ. Բալայանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը