Քաղաքական

10.05.2022 15:10


«Սիլվայի գործով» դատական նիստը շարունակվում է դռնփակ (տեսանյութ)

«Սիլվայի գործով» դատական նիստը շարունակվում է դռնփակ (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Սիլվայի գործով» դատական նիստի քննարկումներն անցան դռնփակ ձևաչափի։

Նման խնդրանքով դիմեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, որպեսզի կարողանա համապատասխան միջնորդություն ներկայացնել։

Նշենք, որ գործը ապացույցների հետազոտման փուլում է։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, սակայն դատավոր Դանիբեկյանն առանց քննության թողեց միջնորդությունը` պարզաբանելով որպես ոչ ժամանակին ներկայացված միջնորդություն։

Այս խորագրի վերջին նյութերը