Ալիևն օգնության է հասնում Նիկոլ Փաշինյանին ու հաշիվ ներկայացնում ՀՀ–ին
Նիկոլ Փաշինյանիհեռացման հեռանկարն անհանգստացնում է Թուրքիային ու Ադրբեջանին։ Այդ հեռանկարը չի բավարարում Թուրքիայի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, Նիկոլի «ժողովրդին»։
Ադրբեջանի արտգործնախարարն այսօր Նիկոլ Փաշինյանի ընդդիմությանը՝ «Դիմադրության» շարժմանը քննադատել է նույն բառապաշարով, ինչ Նիկոլն ու իր թիմակիցները։
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն անթաքույց պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ու քննադատել «ռևանշիստներին»՝ «մոտ 30 տարի Հայաստանն անդունդը գլորելու համար»։ Նա զուգահեռաբար նաև հաշիվ–ֆակտուրա է ներկայացրել Նիկոլին։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Տավուշի մարզի 7 գյուղ (իրենք օգտագործում են «Ղազախի շրջան» ձևակերպումը) և Տիգրանաշենը («Քյարքին») անցնելու են Ադրբեջանին։
Փաստորեն, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև գործարքը տեղի է ունենում «Աթոռ՝ հողերի ու ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման դիմաց» բանաձևով։
Եվ այսպես, գործարքի կողմերը հայտնի են, գործարքի առարկան հայտնի է։ Հայ ժողովրդի խնդիրը գործարքը գրողի ծոցն ուղարկելն է։
Ալիևն օգնության է հասնում Նիկոլ Փաշինյանին ու հաշիվ ներկայացնում ՀՀ–ին
Նիկոլ Փաշինյանի հեռացման հեռանկարն անհանգստացնում է Թուրքիային ու Ադրբեջանին։ Այդ հեռանկարը չի բավարարում Թուրքիայի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, Նիկոլի «ժողովրդին»։
Ադրբեջանի արտգործնախարարն այսօր Նիկոլ Փաշինյանի ընդդիմությանը՝ «Դիմադրության» շարժմանը քննադատել է նույն բառապաշարով, ինչ Նիկոլն ու իր թիմակիցները։
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն անթաքույց պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ու քննադատել «ռևանշիստներին»՝ «մոտ 30 տարի Հայաստանն անդունդը գլորելու համար»։ Նա զուգահեռաբար նաև հաշիվ–ֆակտուրա է ներկայացրել Նիկոլին։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Տավուշի մարզի 7 գյուղ (իրենք օգտագործում են «Ղազախի շրջան» ձևակերպումը) և Տիգրանաշենը («Քյարքին») անցնելու են Ադրբեջանին։
Փաստորեն, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև գործարքը տեղի է ունենում «Աթոռ՝ հողերի ու ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման դիմաց» բանաձևով։
Եվ այսպես, գործարքի կողմերը հայտնի են, գործարքի առարկան հայտնի է։ Հայ ժողովրդի խնդիրը գործարքը գրողի ծոցն ուղարկելն է։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից