Քաղաքական

10.05.2022 13:59


Սև բերետավորները հարձակվեցին փողոց փակած խաղաղ ցուցարարների վրա (տեսանյութ)

Սև բերետավորները հարձակվեցին փողոց փակած խաղաղ ցուցարարների վրա (տեսանյութ)

Երևանի Զեյթուն թաղամասում, «Երևան Սիթիի» մոտ, «Դիմադրության» շարժման անհնազանդության երթի ժամանակ իրավիճակը լարվեց: Ցուցարարները ինչ-որ պահի նստեցին փողոցում և սկսեցին հայրենասիրական երգ երգել: Այդ պահին սև և կարմիր բերետավորները առանց զգուշացնելու հարձակվեցին ցուցարարների վրա և սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց:

Մեծ հրմշտոց սկսվեց, ոստիկանները պարզապես ցուցարարներին առևանգում էին հոծ բազմության միջից:

Ցուցարարներն սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Ինչքան ձերբակալեն, 10 էդքան ավելանալու ենք»:

Այնուհետև իրավիճակը հանդարտվեց և ընդդիմադիրները շարունակեցին իրենց երթը Դավիթ Անհաղթի փողոցով:

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը