Քաղաքական

10.05.2022 09:23


Տեղեկատվական անբարոյականություն կամ Չախոյանը 1000 դրամով միտի՞նգ է գնացել (լուսանկար)

Տեղեկատվական անբարոյականություն կամ Չախոյանը 1000 դրամով միտի՞նգ է գնացել (լուսանկար)

Իշխանությունները կարծես հայտնվել են անելանելի վիճակում և ամեն օր ավելի են սարսափում ընդդիմության բազմամարդ հանրահավաքներից ու երթերից։ Հնարավոր բոլոր միջոցներին դիմում են, որպեսզի պիտակավորեն և անվանարկեն հանրության մղած արդար պայքարը։

Այս նպատակին հասնելու համար իշխանությունները օգտագործում են անգամ ամենաանբարոյական մեթոդները։ Կեղծիքը, որը լցնում են դաշտ անչափելի է։ Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող կայքերից մեկը հրապարակել է ձայնագրություն, որում իբրև Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ։

Իշխանությունն ըստ էության հայտնվել է այնքան ողբերգական վիճակում, որ ստիպված է հորինված ստերի համար, որպես դերասաններ օգտագործել ՔՊ-ի հետ սերտ փոխկապակցված անձանց։ Ամենայն հավանականությամբ ուրիշները չեն համաձայնվում այս ծաղրուծանակին մասնակցել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Էմմա Սարգսյանն ունի կազմակերպություն, որը ֆինանսավորվում է ՔՊ-ի հետ փոխկապակցված հիմնադրամներից։ Էմմա Սարգսյանը երկու տարի առաջ աշխատել է նախարարություններից մեկում, որպես ՔՊ-ական նախարարի խորհրդական։ Թոռնիկ Ալիյանն էլ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մտերիմն է և ակտիվ կապ է պահում այլ ՔՊ-ականների հետ։ Ալիյանը հաճախ է սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակում լուսանկարներ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ։

Ագրարային համալսարանի ուսանողները Չախոյանի կայքի տարածածը համարում են տեղեկատվական անբարոյականություն, քանի որ իրենց 1000 դրամով որևէ մեկի ցույցի տարվող իրի տեղ են դնում․ «Վստահ ենք Չախոյանը ժամանակին 1000 դրամով միտինգի է գնացել և սեփական անցյալից է այդ թիվն ու ուսանողի նման նվաստ վարք պատկերացնում»,-մեզ հետ զրույցում ասացին որոշ ուսանողներ։

192102915_1136774156786785_8789665336363303419_n 280256632_3798700646921222_8055606086373532714_n

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը