Քաղաքական

09.05.2022 22:41


Վաղը ժամը 12։00-ին 4 ուղղությամբ պետք է անհնազանդության երթեր շարժվեն և պարալիզացնեն Երևանը․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Վաղը ժամը 12։00-ին 4 ուղղությամբ պետք է անհնազանդության երթեր շարժվեն և պարալիզացնեն Երևանը․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հրապարակեց այն 4 հասցեները, որտեղից առավոտյան ժամը 12։00-ին պետք է անհնազանդության երթեր շարժվեն և պարալիզացնեն Երևանը։

1․ Գայի պողոտա՝ Մեգա մոլի դիմացից,

2․ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի մոտից,

3․ 15 թաղամաս՝ Չավուշի արձանի մոտից,

4․ Կայարան՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից․

այս հասցեներից ժամը 12։00 երթերը շարժվելու են և պարալիզացնեն քաղաքը։

Մինչ այդ վաղ առավոտից տարբեր անհնազանդության ակցիաներ են լինելու։

Իսկ երեկոյան՝ ժամը 19։00 Ֆրանսիայի հրապարակում աշխատանքն ամփոփվելու է հանրահավաքով։

Վաղը նաև հայտարարված է դասադուլ և գործադուլ։

Ակցիայի յուրաքանչյուր մասնակից իր հետ պետք է փողոց բերի մեկ քաղաքացի։

«Մեկ շաբաթում կարողացանք մեր ժողովրդին ոտքի հանել․ ուրեմն, Նիկո՛լ, դու ոչ միայն Ալիևին ես պարտվել, այլ նաև պարտվել ես սեփական ժողովրդին, ով 4 տարի առաջ քեզ բերեց իշխանության, իսկ դու այդ ժողովրդին բերեցիր մահ, զոհ և հայրենիքի կորուստ։ Եվ հիմա այդ ժողովուրդն ասում է՝ Նիկո՛լ, գնա՛, պարզապես հեռացիր։

Ձեր բազմահազարանոց երթը ինձ իրավունք է տալիս հայտարարելու․ Նիկո՛լ, կա՛մ դու արագ, անցնցում հրաժարական ես տալիս, կա՛մ մենք երկիրը կանգնեցնում ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նիկոլին հեռացնելու բանաձևը, նրա խոսքով, հստակ է․ պետական կառավարման համակարգը պետք է կանգնեցնել։

Պետք է բոլորը հասկանան, որ Նիկոլի մեկ օր ավելի մնալը չի բխում մեր երկրի շահերից։

Հոգնել չկա, նահանջ չկա, մինչև վերջ։

Այս խորագրի վերջին նյութերը