Քաղաքական

09.05.2022 19:51


Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց քաղաքական օրակարգը

Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց քաղաքական օրակարգը

​​ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս

Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց։ Եվ բերենք մի իշխանություն, որը՝

Կապահովի թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը:

Կվերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակ:

Կբացառի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը:

Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանազատում և սահմանագծում:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը։

Առաջնահերթ կարևորություն կտա պարենային անվտանգությանը և պետական պահուստի խնդիրներին։

Կարևորագույն խնդիր կդիտարկի հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը։

Կվարի պրոֆեսիոնալիզմի և հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգային ճգնաժամի հաղթահարումը:

Վերականգնելու ենք ներքին համերաշխությունը, հասնելու ենք համահայկական ներուժի մեկտեղմանը։

Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ կձևավորեն ներքին ու արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր։

Այդպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է.

Ազգային համաձայնության/ժամանակավոր կառավարություն։

Սրանց հեռացնելուց հետո կհրապարակենք այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն մեր կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։

Բացառել կարևորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի միանձնյա որոշումների կայացումը։

Պետք է արագ ձևավորել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիվանագիտական կորպուսը։

Ժամանակավոր կառավարությունը

1․Անմիջապես կձևավորվի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության ու թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաև Թուրքիայի հետ։

2․Հետևողական քայլերով մենք կվերացնենք ատելության մթնոլորտը երկրում։

Հայաստանը կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ Երևանը կրկին դառնալու է համայն հայության մայրաքաղաքը։

Իրավիճակի կայունացումից հետո (ենթադրաբար 1-1.5 տարի հետո) կազմակերպվելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրություններ։

Ինչպե՞ս հասնել դրան

Ազգակործան վարչախմբին իշխանությունից զրկելը ենթադրում է երկու փուլ՝ երկիշխանության առաջացում և գործող իշխանությունների հեռացում։

Երկիշխանությունն արդեն կայանում է, որի դրսևորումներն են՝

1․ձևավորվել է լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակը դարձել է գործոն։

2. թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվել է, որ Նիկոլը երկիրը նոր զիջումների տանելու համար լեգիտիմ մանդատ չունի,

3. հանրային ճնշմամբ իշխանությունները ստիպված արդեն փորձում են քողարկել իրենց հայրենադավ ծրագրերը,

4. իշխանության միակ հենարանը մնացել է ոստիկական բիրտ ուժը,

5. երկրում քաղաքական ճգնաժամ է։ 2021թ. ընտրությունները, որ մի հարց չեն լուծել։

Հստակ կարող ենք արձանագրել, որ իշխանությունների հեռացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են՝

Իշխանությունն անկարող է կասեցնել ժողովրդային շարժումը․

Ըստ այդմ՝ մեր առաջիկա խնդիրներն են՝

1․ Ի ցույց դնել, որ փաստացի իշխանությունը հրապարակներում է։

2․ Ի ցույց դնել, որ իշխանությունն անկարող է ժողովրդի ցասումի առջև։ Այլ խոսքով՝ ժողովուրդը պետք է դառնա իրողության լիարժեք տերը, թելադրի իր կամքը՝ փակելով ու բացելով ինչ ուզի և երբ ուզի։ Սա վերջնականապես ակնհայտ կդարձնի Նիկոլի փաստացի իշխանազրկումը, որից հետո Նիկոլի հրաժարականը կդառնա անխուսափելի։

Ի՞նչ է պետք դրա համար։ Ընդամենը մի բան, սիրելի՛ հայրենակիցներ, մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների քանակը և դառնալ իրադրության տերը․ սա է առաւջիկա օրերին մեր առջև դրված խնդիրը։

Այս խորագրի վերջին նյութերը