Արցախը չենք զիջելու, ապազգային և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք․ Զոհերի ծնողները Եռաբլուրում երդվեցին (տեսանյութ)
Հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների միջով, կերտել փառահեղ պատմություն, մասնակցել աշխարհի պատմության կերտմանն, ասօր հայտնվել է պետականությունը վերստին կորցնելու ու բնաջնջման շեմին:
Ժամն է եկել արթնանալ ու ոտքի ելնել հանուն գոյության։ Ժամն է եկել պայքարի։ Այսօր մենք, այն սերունդները, որոնք ժառանգել են մեր հերոս նախնիներից հայոց պետությունը, հայկական Արցախը և հայի արժանապատվությունը, մեր զոհված զավակների շիրիմների առաջ ու նրանց անմահ հիշատակով երդվում ենք՝
Արցախը թուրքին չենք տալու, Հայաստանը թուրքին չենք նվիրելու, թուրքին ու թուրքահպատակին կառավարական շենքերից վռնդելու ենք։
Մնալու ենք հավատարիմ մեր հավատքին։
Երդվում ենք
Երդվում ենք
Երդվում ենք
Ինչպես 18-ամյա նորակոչիկն է երդվում ծառայել իր Հայրենիքին, ինչպես երիտասարդ զույգն է երդվում եկեղեցու խորանի առաջ, այնպես էլ մեզնից յուրաքանչյուրը պետք է երդվի, որ հավատարիմ է սուրբ պայքարին հանուն Հայաստանի ու Արցախի։
Տուր քո երդումը, կիսվիր քո սոցիալական ցանցում օգտագործելով #Երդվումեմ հեշթեգը, գրառման, story-ի կամ ուղերձի տեսքով: