Քաղաքական

23.08.2011 14:25


ՊԵԿ նախագահը հրաժարական չի տալիս

ՊԵԿ նախագահը հրաժարական չի տալիս

«Որոշ լրատվամիջոցներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վայ-լուսաբանումը դարձրել են գոյաձև: ՊԵԿ կողմից մասնագիտական ապացույցները, որ իբրև լրատվական վերլուծություն ներկայացվող նյութը որևէ աղերս չունի ո՛չ տնտեսագիտական մտածողության, ո՛չ լրատվության հետ, այդ լրատվամիջոցները չեն բարեհաճում տպագրել գոնե լրագրողական էթիկայից ելնելով: Հասկանալով, որ մասնագիտական բանավեճը շարունակելու հետևանքն ուղղակի խայտառակվելն է լինելու, այժմ էլ փոխել են «մարտավարությունը»` անցնելով անձնական դաշտ (այստեղ ստելը հեշտ է): Հիմա նոր թեմա է գտնվել` իբր ՊԵԿ նախագահը հրաժարական է տալիս: Սուտը փաթեթավորելու համար ինչ-որ ժամկետներ էլ են նշում ու մտացածին սեփականություններ ձեռքբերելու մասին հարակից ստերով ֆոն ստեղծում:

Ակնհայտ է, որ այդ ամենն արվում է ոչ միայն համակարգի ներսում անվստահության և անկայունության մթնոլորտ ձևավորելու նպատակով, այլև հասարակության շրջանում կառույցի գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունք և թերահավատություն առաջացնելու մղումներով: Նման պահվածքը թույլ է տալիս եզրակացնել, որ պետբուջեի հավաքագրման գործում ՊԵԿ-ի արձանագրած հաջողությունները, ինչպես նաև բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որ իրականացվում է համակարգում, չգիտես ինչու, ազդել են որոշ անձանց և լրատվամիջոցների «նյարդերի» վրա: Բնականաբար, բոլոր այդպիսի հրապարակումները իրականության հետ առնչություն չունեն. համակարգը շարունակում է բնականոն գործունեությունն իր առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ: Ինչ վերաբերում է ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին, ապա ցանկալի կլիներ, որ նրանք փորձեին փոխել իրենց մոտեցումը` հրապարակելով առողջ քննադատություն և միայն փաստարկված տեղեկատվություն` այդպիսով նպաստելով պետության համար կարևոր այն խնդիրների լուծմանը, որն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն»:

ՊԵԿ լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը