Կարծիք

09.05.2022 10:12


Խաղաղության տխրահռչակ օրակարգից բացի մեզ համար ազգային արժանապատվության կարմիր գծեր կան․ Արմեն Գևորգյան

Խաղաղության տխրահռչակ օրակարգից բացի մեզ համար ազգային արժանապատվության կարմիր գծեր կան․ Արմեն Գևորգյան

Աշխարհը պետք է իմանա, որ խաղաղության տխրահռչակ օրակարգից բացի մեզ համար ազգային արժանապատվության կարմիր գծեր կան: Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

«Ինչի մասին պետք է մենք խոսենք արտաքին աշխարհի հետ:

Երեք թեմա, որոնք երկրներն այսօր ակնհայտորեն առաջ են քաշում արտաքին հարաբերություններում. խաղաղության օրակարգը տարածաշրջանում, Հայաստանի իշխանությունների ժողովրդավարական բնույթը և ընդդիմություն-ռևվանշիստները:

Նախապատերազմական Հայաստանի այսպես կոչված՝ ժողովրդավարական բնույթը չի կանգնեցրել ավտորիտար Ադրբեջանի ագրեսիան և չի կանխել հազարավոր մարդկանց մահը: Արդյո՞ք հետպատերազմական Հայաստանի այսպես կոչված՝ ժողովրդավարական բնույթը նոր, ավելի գլոբալ ազգային աղետի պատճառ կդառնա:

Հայաստանի ժողովրդավարական կերպարն անհրաժեշտ է առավելագույնս օրինականացնելու համար բոլոր ապագա հակահայկական որոշումները, որոնք իրենց էությամբ ուղղված են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն և Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը: Իսկ երկրի ներսում ավտորիտարիզմի ամրապնդման վրա աչք կփակեն, որպեսզի գործող իշխանությունները կարողանան ապահովել ընդունված հակահայկական որոշումների իրականացումը:

Միջազգային հանրությունը պետք է տեսնի և լսի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք այլ կերպ են ընկալում հետպատերազմական իրականությունը և տարածաշրջանում համագործակցություն ու երկխոսություն հաստատելու եղանակները: Եվ դա ռևանշիզմ չէ, այլ ձգտում՝ վերականգնելու և պահպանելու ազգային արժանապատվությունը:

Երկրի սահմաններից այն կողմ մեզ ասում են. և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը խոսում են խաղաղության, նոր հնարավորությունների մասին, և մենք չենք կարող չաջակցել այդ երկխոսությանը: Այդ գործընթացի անտեսանելի մասում ակնհայտ են հակառուսական շարժառիթները:

Այս խորագրի վերջին նյութերը