Պետք է միանալ պայքարին, որպեսզի վաղը չլինի այն, ինչ եղավ Արեւմտյան Հայաստանի հետ․ Առուշ Առուշանյան
Գորիսեցիներն իրենց կարծիքն ընտրությունների արդյունքներով, կարծում եմ, արդեն հայտնել են։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Գյումրիի Թատերական հրապարակում «Դիմադրություն» շարժման նախաձեռնած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Բոլոր ազգերի մեջ էլ կան մարտիկներ, անտարբերներ և դավաճաններ: Գենետիկ կոդով դավաճանին դժվար է խելքի բերել, գուցե և՝ անհնար, բայց մարդիկ, ովքեր անտարբեր են, կամ տարբեր մտավախություն ունեն, պետք է հասկանան, որ պետք է միանան պայքարին, որպեսզի վաղը չլինի այն, ինչ եղավ Արևմտյան Հայաստանի հետ»,-նշեց Առուշանյանը։
Անդրադառնակով շարժմանը մասնակցելու կարևորությանը՝ Գորիսի քաղաքապետն ասաց, որ երկրի ապագայով մտահոգ, պետականությանը սպառնացող վտանգը գիտակցող քաղաքացիները պետք է դուրս գան փողոց և պայքարեն մինչև վերջ։

Աղբյուրը` news.am