Ոստիկանությունը խուզարկել է ՀՅԴ Արմավիրի մարզային գրասենյակներն ու դաշնակցականների տները (տեսանյութ)
Երեկ ուշ երեկոյան հայտնել էինք, որ Արմավիրի մարզի ընդանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՅԴ Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանի եւ ՄԿ անդամ Ալեքսան Ալեքսանյանի ձերբակալության իրավաչափության հարցով դատաքննությունը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ դատարանը որոշել է 2 ամսով կալանավորել Ա. Մխիթարյանին եւ Ա. Ալեքսանյանին:
Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանությունը վերսկսել է խուզարկությունները ՀՅԴ մարզային գրասենյակներում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը Yerkir.am-ին փոխանցեց, որ այսօր խուզարկվել է նաև ՀՅ Դաշնակցության Էջմիածնի կոմիտեության գրասենյակը: Ոստիկանությունն առգրավել է գրասենյակի համակարգիչը եւ դուրս եկել:
Իրավապահները խուզարկություններ են իրականացրել նաեւ Արմավիրի եւ Էջմիածնի ՀՅԴ-ական գործիչների տներում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում իրավապահ մարմինների այս գործողությունները որակեց քաղաքական հետապնդում։
«Քաղաքական հետապնդման շրջանակներում ապօրինաբար ձերբակալվել եւ կալանավորվում են Դաշնակցության երկու անձինք, ովքեր Արցախյան երեք պատերազմի մասնակից են եւ կուսակցական, քաղաքական, ազգային գործիչներ: Կեղծ եւ շինծու այս գործի նպատակն է՝ փորձել ստեղծել վախի մթնոլորտ եւ կասեցնել օրեցօր մեծացող ազգային պայքարը: Սա վկայում է այն մասին, որ օրվա իշխանությունը հոգեվարքի մեջ է եւ փորձում է թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր մեթոդներով կասեցնել սկսված գործընթացը:
Դատավոր Աղդամյանը սպասարկեց օրվա քաղաքական ռեժիմի ցանկությունը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ խուզարկվել է ՀՅ Դաշնակցության Արմավիրի գրասենյակը եւ բերման են ենթարկվել կուսակցության Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանը եւ անդամ Ալեքսան Ալեքսանյանը:

Աղբյուրը՝ yerkir.am