Վանաձորում սադրիչների գործողությունները բեմադրվում են ՔՊ գրասենյակում, նախօրոք ապահովում՝ ՖԲ ուղիղ հեռարձակում
Մայիսի 1-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած համազգային հանրահավաքի շրջանակներում, հարյուրավոր քաղաքացիներ այսօր առավոտյան ավտոերթով ուղևորվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաք։
Կարծես օրինաչափություն է դարձել՝ թե Երևանի տարբեր հատվածներում, և թե Երևանից դուրս, ինչպես, օրինակ, այսօր Վանաձորում, համաժողովրդական խաղաղ ակցիաների ընթացքում՝ երկրի վիճակով մտահոգ քաղաքացիներին են մոտենում տարբեր խմբեր ու սադրիչ գործողություններով կամ հայտարարություններով մարդկանց կռվի են դրդում։
168.am-ը ֆիքսել է այդպիսի մի քանի դեպք ու կոնկրետ ապացույցներով հրապարակել: Այսօր էլ Վանաձորում հանուն հայրենիքի պայքարի քայլերթի, ապա նաև հանրահավաքի դուրս եկած քաղաքացիներին մոտեցած և սադրիչ հայտարարություններ արած անձանց «պատահաբար» տեսանկարահանել էին Վանաձորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու հրապարակել համացանցում։
Ավելին, երբ քաղաքացիներից որևէ մեկը պետք է սադրիչ հայտարարություն կամ գործողություն աներ, հենց այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Իջևանի բնակիչ Ռոբ Մովսիսյանը պատահաբար հայտնվում է Վանաձորում, նույն պատահականությամբ՝ հենց այն հրապարակում, որտեղ հանրահավաքն էր անցկացվում և անմիջապես հասցնում է ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթեր մտնել ու հեռարձակել տարբեր մարդկանց միջև ծագած վիճաբանությունը, իսկ որ ավելի ակնհայտ էր, որոշ մարդկանց սադրիչ գործողությունները։ Հեռարձակված կադրերն էլ անմիջապես, մեկ մարդու նման, ակտիվ տարածում էին նշված օգտատիրոջ ֆեյսբուքյան ընկերներն ու հետևորդները՝ հատկապես իշխանական թևից:
«Վանաձորյան կրքեր փողոցի փրկության ծրագրերի շրջանակներում… Ու ցավ ես ապրում, որ ընդամենը մեկ մարդ իր ունեցվածքի ու իշխանության գալու համար այսպես խառնել է մարդկանց իրար…»։
Վանաձորում, Երևանում, Հայաստանի տարբեր մարզերում ու քաղաքներում էլ հայրենիքի փրկության ծրագրերի շրջանակներում հավաքված մարդիկ են ցավ ապրում, որ ընդամենը մեկ մարդ իր և իր թիմի իշխանությունը պահելու համար այսպես խառնել է մարդկանց իրար…