Լրահոս

23.08.2011 11:11


Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ուղղել է իր սխալը

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը (ANCA) տեղեկացնում է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն Թուրքիայում հայկական եկեղեցիների վերաբերյալ արված հայտարարության մասով ուղղել է ինքն իրեն։ «Ձեր թույլտվությամբ, ես կօգտագործեմ հնարավորությունը և կուղղեմ սխալը: Ճիշտ տարբերակը պետք է լիներ հատևյալը` մինչև 1915 թվականը գործող քրիստոնեական եկեղեցիները այժմ այլևս չեն գործում որպես եկեղեցիներ»,–ասել է Ռիկիարդոնեն։

Հիշեցնենք, որ Արմերիկայի Հայ դատի գրասենյակը օգոստոսի 15-ին կոչ էր արել, որպեսզի Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն ներողություն խնդրի Սենատոր Ռոբերտ Մենենդեսին ուղղված նամակում գրած այն տեղեկության համար, թե «Թուրքիայում մինչև 1915 թ. գոյություն ունեցած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասն այժմ էլ գործում է»: Իր հերթին, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Քեն Խաչիկյանը օգոստոսի 15-ին նամակ էր ուղղել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` նշելով, որ դեսպան Ռիկիարդոնեի նման հայտարարությունը արտացոլում է նրա «մեծ ցանկությունը պաշտպանել թուրքական կառավարության ցեղասպանությունը ժխտող կեղծ ու ատելությամբ լի հեքիաթները»:

Այս խորագրի վերջին նյութերը