Լրահոս

23.08.2011 10:42


Ադրբեջանի ԱԳՆ–ը հետաքննում է ՌԴ–ում Իրանի դեսպանի հայտարարությունը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հետաքննում է «Նոյան Տապան» պարբերականին Ռուսաստանի Դաշնությունում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադիի տված հարցազրույցը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության խոսնակ Էլման Աբդուլաևը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանին «նյարդայնացրել» է Ռուսաստանում Իրանի դեսպանի այն հայտարարությունը, թե Շուշիի մզկիթի վերականգնումը Ղարաբաղի կառավարության կողմից մեծահոգի քայլ է: «Մենք ողջունում, խրախուսում և հարգանքով ենք վերաբերվում նման նախաձեռնություններին»,–ասել էր դեսպանը։ Ըստ Աբդուլաևի՝ «դեսպանի հայտարարության, մասնավորապես Ղարաբաղի կառավարություն արտահայտության, վերաբերյալ Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տրվել են համապատասխան կարգադրություններ։

Այս խորագրի վերջին նյութերը