Ստեփան Սաֆարյան. «Թուրքերն արել են այն, ինչը ցանկալի էր, որ մե՛նք անեինք»
Անդրադառնալով Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրություններն անվավեր ճանաչելուն՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը«7օր»–ին ասել է, որ արձանագրություններից հրաժարվելու քաղաքական հայտարարություն Թուրքիան չի արել, բայց այդ մասին քաղաքական որոշումը, փաստորեն, կա։
–Ճիշտն ասած՝ ես ուրախ եմ այս որոշման համար, որովհետև իմ ցանկությունն էր այդ արձանագրություններն օր առաջ տապալված տեսնել։ Ուղղակի ամո՛թ մեզ, որ դա մե՛նք չարեցինք, այլ Թուրքիան,–ասել է Ստեփան Սաֆարյանը։
Նրա համոզմամբ՝ որպեսզի երբևէ թույլ չտրվի, որ հայ–թուրքական արձանագրությունները կյանքի կոչվեն, ապա, թեև ուշացած, բայց Հայաստանը, այնուամենայնիվ, պետք է իր ստորագրությունները հետ վերցնի։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հայ–թուրքական արձանագրությունները ստորագրեցին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում։ 2010թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանը հայտարարեց այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին, սակայն ՀՀ-ի ստորագրությունը դրանց տակ շարունակում է պահպանվել։
Ստեփան Սաֆարյան. «Թուրքերն արել են այն, ինչը ցանկալի էր, որ մե՛նք անեինք»
Անդրադառնալով Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրություններն անվավեր ճանաչելուն՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «7օր»–ին ասել է, որ արձանագրություններից հրաժարվելու քաղաքական հայտարարություն Թուրքիան չի արել, բայց այդ մասին քաղաքական որոշումը, փաստորեն, կա։
–Ճիշտն ասած՝ ես ուրախ եմ այս որոշման համար, որովհետև իմ ցանկությունն էր այդ արձանագրություններն օր առաջ տապալված տեսնել։ Ուղղակի ամո՛թ մեզ, որ դա մե՛նք չարեցինք, այլ Թուրքիան,–ասել է Ստեփան Սաֆարյանը։
Նրա համոզմամբ՝ որպեսզի երբևէ թույլ չտրվի, որ հայ–թուրքական արձանագրությունները կյանքի կոչվեն, ապա, թեև ուշացած, բայց Հայաստանը, այնուամենայնիվ, պետք է իր ստորագրությունները հետ վերցնի։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հայ–թուրքական արձանագրությունները ստորագրեցին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում։ 2010թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին, սակայն ՀՀ-ի ստորագրությունը դրանց տակ շարունակում է պահպանվել։
7or.am