Քաղաքական

07.05.2022 11:32


Ստորև ներկայացնում եմ հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքների իրազեկումը

Ստորև ներկայացնում եմ հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքների իրազեկումը

Սիրելի Հայրենակիցներ,

Ստորև ներկայացնում եմ հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքների իրազեկումը.

1) Ակցիաների իրականացումը ՁԵՐ ԻՐԱՎՈւՆՔՆ Է, դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվելու:

2) Փողոցներում անհնազանդության ակցիան իրականացնելիս (օրինակ փողոց փակելը) Ոստիկանի օրինական պատշաճ բարձրախոսով պահանջ ներկայացնելու դեպքում Ձեր իրավունքն է հավաքը իրականացնել քայլերթով:

3) Վարորդների հետ պետք է լինել հարգալից ու համբերատար: Ոստիկանին հիշեցրեք ԻՐԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ խաղաղ հավաքին ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի:

4) Ակցիան պետք է լինի ԽԱՂԱՂ: Հիշեք այս իշխանությունը բաժանեց սևերի ու սպիտակների, իսկ մենք ապահովելու ենք համախմբվելն ու պառակտողներին պատասխանատվության ենթարկելը: Հիշեք միշտ կան սադրիչներ, իրենց բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին:

5) Ոստիկանների կողմից ոչ սթափ վարքագծի դեպքում մի պատասխանեք, այլ պահանջեք իրենց հրամանատարի ներկայանալը ու իրազեկեք կոնկրետ ոստիկանի պահվածքի մասին:

6) Ոչ ոք Ձեզ չի ձերբակալելու, ոչ մի քրեական ներգործության հարց ՉԿԱ: Վարչական բերման ենթարկելն է միակ ռեպրեսիվ գործիքը որը ԵՐԵՔ ԺԱՄԻՑ ԱՎԵԼ ՉԻ ՏԵՎԵԼՈւ: Իմացեք բոլոր բաժիններ Ձեզ այցելելու են մեր գործընկեր ՓԱՍՏՍԲԱՆՆԵՐԸ: Ոստիկանական բաժիններում իրավունք ունեք ՈՉԻՆՉ ՉԱՍԵԼ, ՉՍՏՈՐԱԳՐԵԼ ու օգտվեք Ձեր զանգի իրավունքից:

Տպավորություն ունեմ, որ ՔՊ առանձին պատգամավորներ ու առանձին ոստիկաններ այս իրավունքների մասին տեղյակ չեն։ Օգտվեք, պարոնայք, չիմանալը այս դեպքում չի ազատելու պատասխանատվությունից:

Ուժեղ ենք, համախմբվում ենք, Աստծով:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը