Լրահոս

07.05.2022 10:01


Ինքնասպանություն՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի

Ինքնասպանություն՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի

Այսօր՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը։

Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը