Կարծիք

07.05.2022 09:37


Ամենախոսունը Քոչարյան Անդրանիկի ինքնախոստովանությունն է

Ամենախոսունը Քոչարյան Անդրանիկի ինքնախոստովանությունն է

Պատերազմի թեժ օրերին «ազգակործան պատուհասը», ով իրեն գերագույն հրամանատար էր երևակայում, մոգոնեց իր հաղթանակի բանձևը. 30 հոգով հավաքվել, ջոկատ կազմել, ընտրել հրամանատար… հաղթել: Փոխարեն պատշաճ կերպով զորահավաքը կազմակերպելու, փոխարեն պահեստազորայիններին կոչ անելու գնալ զինկոմիսարիատներ՝ չսպասելով ծանուցումներին (повестка), կոչեր էր անում: Կառավարության ղեկավարի գործառույթներն իրականացնելու, զորահավաք կազմակերպելու, զինված ուժերը համալրելու փոխարեն, «գերագույն գլխավորը» կոչ էր 30 հոգիանոց խմբեր կազմել: 30 տարում երկիրը ջոկատներից բանակ սարքվեց, «գերագույն գլխավորը» բանակը փորձեց փոխարինել «կամավորական խմբերով»: Նա այդպես էլ չհասկացավ ի՞նչ են պետությունն ու բանակը, կառավարումն ու կազմակերպումը… Պատերազմի օրերի տոտալ բառդակը պարտության պատճառներից մեկն էր: Պետական ինստիտուտները կատարելապես ձախողվեցին…

«Գերագույն գլխավորի» տարածած հակապետական ու հակաինստիտուցիոնալ վարակը գլուխ բարձրացրեց պատերազմից հետո ու հատկապես այս օրերին, երբ Հայաստանում մարդիկ ոտքի են ելել ընդդեմ ազգակործան ռեժիմի: Երբեմն կարելի է լսել «գնացեք սահման» տիպի ռեպլիկներ: Հետաքրքիր է, որ նման «հավատավոր նիկոլականներ», փոխարեն կառավարությունից պահանջեն պետականորեն պաշտպանել Արցախն ու ՀՀ սահմանը, սահմանի պաշտպանությունը «պատվիրակում են» ընդդիմությանը: Նույն «գծի վրա» են նաև որոշ ասֆալտի ֆիդայիներ, ովքեր Քարվաճառը Ջեբրայիլից չէին տարբերում:

Սակայն, թերևս ամենախոսունը Քոչարյան Անդրանիկի ինքնախոստովանությունն է: Խոստովանում է, որ ոչ ինքը, ոչ իր վարչապետն ու կառավարությունն ի վիճակի չեն ապահովել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների անվտանգությունը և կոչ է անում այդ առաքելությունը շնորհել ընդդիմությանը: Անկասկած, դա է իրականությունը, որի հետ դժվար է չհամաձայնվել: Բայց Քոչարյանը չի անդրադառնում, թե ինքն ու իր կառավարությունն ինչի՞ համար են այս դեպքում: Հասկանում է, որ ոչ մի բանի, քանզի ինքն ու իր շեֆը կազմակերպված պետության հետ ոչ մի աղերս չունեն…

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը