Քաղաքական

07.05.2022 09:27


Խուլ դժգոհություն՝ նաև իրավապահ համակարգում․ «Փաստ»

Խուլ դժգոհություն՝ նաև իրավապահ համակարգում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս օրերին տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաները ոչ միայն հայկական, այլև ռուսաստանյան ու արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Բազմաթիվ ԶԼՄ-ներ անդրադառնում են ներհայաստանյան իրադարձություններին: Ի մասնավորի, թե՛ ռուսաստանյան, թե՛ արևմտյան լրատվամիջոցները հիմնականում շեշտը դնում են նրա վրա, որ այս ակցիաները առաջին հերթին Արցախի համար են: Երկրորդ՝ մեծամասնությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել իրավապահների բիրտ, անմարդկային, անհամաչափ ուժ կիրառելու դեպքերին՝ հատկապես կարմիր և սև բերետավորների կողմից:

Ի դեպ, երեկ պարբերաբար տեղեկություններ էինք ստանում, որ առանձնահատուկ վայրենություն դրսևորող իրավապահների մեջ քիչ չեն նրանք, որոնք առանց տարբերանշանի են, ինչը ակցիաների մասնակիցների շրջանում լուրջ կասկածների տեղիք է տվել, որ նրանք կարող են և ոստիկաններ չլինեն, և նրանց պարզապես համազգեստ են հագցրել ու գցել «ժողովրդի ջանին»:

Մյուս կողմից՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ ոստիկանության զորքերը «իջեցնում» են առանց հրամանի, առանց կոնկրետ թիվ «ֆիքսելու»: Միևնույն ժամանակ, վերջին օրերին մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ իրավապահ համակարգի աշխատակիցների մեծ մասի շրջանում խուլ դժգոհություն է հասունանում ոչ միայն այն հանգամանքից, որ ստիպված են սեփական ժողովրդի դեմ դուրս գալ, այլև նրանից, որ մի քանիսի անմարդկային պահվածքի պատճառով վարկաբեկվում է իրենց բոլորի անունը»:

Այս խորագրի վերջին նյութերը