Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու մասին լուրերը կեղծ են
Ինչpես հայտնի է, Դիմադրության շարժումը Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, վրանային քաղաք է ստեղծել։
Օրերս ցավալի իրադարձություն էր տեղի ունեցել։ Վրաններից մեկում գիշերային հերթապահության ժամանակ սրտի կաթվածից մահացել էր 1981թ․ ծնված Արթուր Անդրանիկի Սեդրակյանը։ Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Սեդրակյանը ավարտել է ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետը։ 2008Թ -ին եղել է Մալաթիա Սեբաստիա համայնքի ավագանի։ Մասնակցել է 44–օրյա պատերազմին։
Սեդրակյանը, համաձայն չլինելով Արցախի հարցում վարվող ներկայիս քաղաքականության հետ, ելել էր պայքարի։
Զզվելին այն է, որ իշխանական ֆեյք լրատվամիջոցները և դրանց կից ֆեյսբուքյան ֆեյքերը կեղծ լուրեր են տարածում Սեդրակյանի ապրելակերպի ու նրա վարքագծի մասին։ Մեր պարտքն ենք համարում տեղեկացնել, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Չի՛ կարելի հանուն սեփական աթոռային շահերի կեղտոտել մահացած մարդու բարի համբավն ու անունը։
Մեր խմբագրակազմը ցավակցում է հանգուցյալի ընտանիքի անդամներին ու հարազատներին։

7or.am