Քաղաքական

06.05.2022 20:52


Կանադայի հայ ուսանողական միությունները պահանջում են Փաշինյանի կառավարության հրաժարականը

Կանադայի հայ ուսանողական միությունները պահանջում են Փաշինյանի կառավարության հրաժարականը

Lեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի վարչապետի և ՀՀ կառավարության վերջին պաշտոնական հայտարարության վերաբերյալ

Ապրիլի 13-ին՝ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների «կարգավորման» գործընթացի մեր վերջին դատապարտումից ուղիղ հինգ ամիս անց, Հայաստանի վարչապետը և նրա կառավարությունը պաշտոնապես հայտարարեցին, որ պատրաստ են ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։

Այս հռչակագրից բացի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ելոյթում, Հայաստանի կառավարությունն ընդունել է Ադրբեջանի այսպես կոչված «հինգ առաջարկներ»-ը, որը ներառում է Երևանի և Բաքվի միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում չկարողացավ պաշտպանել հայ ժողովրդի շահերը և հրահրեց պատերազմ, որը հանգեցրեց Հայաստանի պարտությանը և տոտալ կապիտուլյացիայի։ Նա խոստովանեց, որ կարող էր կանխել պատերազմը և խուսափել հազարավոր զոհերից, բայց դա չարեց: 2021 թվականին նա խոստացել էր երկու ամսվա ընթացքում վերադարձնել բոլոր ռազմագերիներին, սակայն Ադրբեջանը դեռևս անօրինական կերպով պահում է հարյուրից ավելի հայ գերիների:

Հայաստանի կառավարությունն իր նախընտրական ծրագրով խոստացել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանել, իրագործելով Արցախի քաղաքական կարգավիճակի հստակեցմանը։ Կառավարությունը պնդում էր, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության տակ, սակայն վերջինս 2022 թվականի ապրիլին բացահայտորեն հրաժարվել է այդ իրավունքների և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների պաշտպանությունից՝ Բաքվի «հինգ առաջարկներ»-ը ամբողջությամբ կատարելով:

Նիկոլ Փաշինյանը կորցրել է Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու ամբողջ լեգիտիմությունը: Հայաստանը որպես պետություն, այլևս զիջումների գնալու հնարավորություն չունի, և կառավարությունը պետք է անհապաղ հրաժարական տա:

Մենք՝ Կանադայի հայ ուսանողական միություններս, միանում ենք Հայաստանի ողջ հայ ուսանողական միությունների կոչին և պահանջում Փաշինյանի կառավարության հրաժարականը և նոր ազգային միասնության կառավարության ձևավորումը։

Աշխարհի հայ ուսանողական միությունները ձեր կողքին են և աջակցում են մեր Արցախի Հանրապետության համար այս միասնական եւ սրբազան պայքարում:

#ԶարթնիրԼաո

Մոնթրէալի Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն

Եորք Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն

Գոնգորտիա Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն

ՀՅԴ «Արմէն Գարօ» Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն

Այս խորագրի վերջին նյութերը