Ըստ BBC-ի, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հայտնաբերել են երկու դիակ։ Համաձայն տարածված լուրերի մահացածները Մուամար Կադաֆիի որդիներից՝ Համիսն է և Ջամահիրիայի հետախուզության ղեկավար Աբդուլլա աս-Սենուսին։
Կադաֆիի ավագ որդին՝ Մուհամեդը, ով ընդդիմադիրների կողմից պատանդ էր վերցվել նախօրեին, փախել է տնային կալանքից: Փախուստը կազմակերպել է ապստամբներից մեկը:
Մուամար Կադաֆիի գտնվելու վայրի մասին շարունակում են հակասական լուրեր շրջանառվել: Դեռևս երեկ տեղեկություն էր տարածվել, որ Լիբիայի առաջնորդը լքել է երկիրը, սակայն ԱՄՆ-ում Լիբիայի դեսպանը հայտարարել է, որ նա Տրիպոլիում է:
Հայտնաբերվել է Կադաֆիի որդիներից մեկի դիակը