Կարծիք

06.05.2022 15:47


Քաղաքական անբարոյականություն է Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության գալն, իսկ իշխանությունը ստանալուց հետո փորձել ցանկացած գնով Արցախը թողնել Ադրբեջանի կազմում

Քաղաքական անբարոյականություն է Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության գալն, իսկ իշխանությունը ստանալուց հետո փորձել ցանկացած գնով Արցախը թողնել Ադրբեջանի կազմում

Քաղաքական անբարոյականություն է Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության գալն, իսկ իշխանությունը ստանալուց հետո փորձել ցանկացած գնով Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

Քաղաքական անբարոյականություն է սեփական անկարողությունը՝ կառուցելու պետականության արդյունավետ մոդելը, պայմանավորելով դա Արցախի խնդիրով, և այդ անկարողությունը վերափոխել ցանկության՝ ամեն գնով և ցանկացած պայմանով Արցախը հանձնելու Ադրբեջանին։

Քաղաքական անբարոյականություն է նաև ասել, որ «ով էլ Փաշիյանի փոխարեն գա, հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»։ Նույնը ասվում էր 1998-ին, բայց միայն 2020-ին հնարավոր դարձավ իրականացնել այն, ինչ Ադրբեջանը միշտ ցանկացել է, քանի որ իշխանության եկավ նրա գաղափարական իրավահաջորդը, ով ի սկզբանե Արցախն ու մեզ՝ արցախցիներին, համարում էր և հիմա էլ է համարում Հայաստանի համար բեռ։

Քաղաքական անբարոյականություն է հազարավոր արցախցիներին տներից զրկել, թուրքական ու ադրբեջանական բանակի ողջ հզորությունը նրանց վրա արձակելն ու դրանից հետո 100 (!!!) տուն կառուցելով դա ներկայացնել որպես մեծ ազնվականություն կամ բարեգործություն։ Շուշիում, Հադրութում ժողովրդին զրկեցիք տներից, հիմա էլ ուզում եք ասել, որ 100 տան համար պետք է շնորհակալություն հայտնե՞ն ձեզ։ Ինչո՞ւ դուք ինքներդ չեք համաձայնում հանձնել ձեր տները, կամ թողնել, որ թուրքական Բայրաքթարը ռմբակոծի դրանք, իսկ հետո տեղափոխվեք ձեր այս 100 տներից մեկը։ Ի՞նչ է, չե՞ք ուզում կորցնել ձերը: Իսկ ի՞նչ եք կարծում՝ արցախցիները սա՞ էին ուզում։

Քաղաքական անբարոյականություն է նաև մոտ 5 հազար մարդու սպանությունից հետո լռել, բայց ոռնոց բարձրացնել այն պատճառով, որ ադրբեջանական թեզերի քարոզչին կամ դերասանին վիրավորել են։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը