Քաղաքական

06.05.2022 13:52


Արգիշտի փողոցում վիճակը լարվեց. Կարմիր բերետավորները փորձեցին բացել փողոցը. ուժով բերման ենթարկեցին մի քանիսին (տեսանյութ)

Արգիշտի փողոցում վիճակը լարվեց. Կարմիր բերետավորները փորձեցին բացել փողոցը. ուժով բերման ենթարկեցին մի քանիսին (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պտգամվոր Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթը հասել է Հաղթանակի կամրջի մոտ: Այստեղ նրա կոչով երթի մասնակիցները նստեցին Արգիշտի փողոցում: Քիչ անց իրավիճակը լարվեց, հայտնվեցին կարմիր բերետավորները և սկսեցին ուժ կիրառելով ազատել փողոցը: Այստեղ է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, Արամ Վարդևանյանը: Վերջինիս ևս հրմշտելով դուրս բերեցին փողոցից: Երթի մի քանի անդամենրի ոստիկանները բերման ենթարկեցին:

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին հետ գնալ և առաջ գան ԱԺ պատգամավորները: «Մենք արդեն մեր ուզած ժամանակով այս փողոցը փակ պահել ենք, շարունակում ենք փակել մնացած փողոցները, ինչ նպատակ ունեցել ենք, իրականացրել ենք: Հիմա շարժվում է մեր երթը նախօրոք ծրագրավորած պլանով»,-ասաց Սաղաթելյանը:

Ներկաները վանկարկում են «ամոթ», «Նիկոլ դավաճան», «առանց թուրքի Հայաստան»:

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում և չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։

«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնևմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,-հայտարարել էր նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը