«Ակցիաների ժամանակ հայրենիքի շունչը զգացի՝ սա ազատագրական, հանունի պայքար է, այն մեկ անձի չի վերաբերում». Բարձրավանի գյուղապետ
Մայիսի 4-ին Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է։ «Ներկայում Զանգելանի (Կովսական) շրջանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում»։ Դրանց թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքը, որը «Զանգեզուրի միջանցքի» մասն է կազմում: Զանգելանի միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի այս տարի»,-ասել է նա։
168.am–ի հետ զրույցում Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանն անդրադառնալով Ալիևի այս հայտարարարությանը՝ կարճ ասաց. «Ալիևն այնքան է հոխորտալու, որքան հայկական կողմը թույլ տա»։
Ինչ վերաբերում է Երևանում և ՀՀ տարբեր մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, Օնիկ Ավագյանն ասաց, որ Երևանում երկու օր անձամբ մասնակցել է բողոքի ակցիաներին։
«Ես նոր եմ վերադարձել Երևանից, ցույցերին երկու օր ներկա եմ եղել։ Գիտեք, այս ակցիաների ժամանակ հայրենիքի շունչը զգացի։ Հրապարակում պայքարի դուրս եկած ժողովուրդը ևս մեկ անգամ ինձ ոգևորեց, ոգեշնչեց։ Ինքս՝ որպես սյունեցի, մեծ բավականություն եմ ստացել, պարզապես հնարավորություն չունեի երկար մնալու, հոգով-սրտով պայքարող մարդկանց հետ եմ և ուշադիր հետևում եմ իրադարձություններին»,-նշեց Բարձրավանի գյուղապետը։
Նա ընդգծեց, որ հույսով ու հավատով է, որ պայքարի դուրս եկած մարդկանց կհաջողվի փրկել Հայաստանն ու Արցախը։
«Այն մարդիկ, որոնք այսօր հրապարակում չեն, նրանց մեջ էլ եմ հույս տեսնում, նրանք պատուհաններից են ողջունում փողոցներում ակցիայի մասնակիցներին, անձամբ եմ տեսել։ Իհարկե, այսօր մարդիկ հարցնում են, թե ղեկավարն ով է լինելու, ես պատասխանում եմ, որ սա ազատագրական՝ հանունի պայքար է, այն մեկ անձի չի վերաբերում։ Բայց ես հույս ունեմ, որ կհաջողեն, անպայման կհաջողեն։ Այստեղ բնակիչները մշտապես հետևում են բողոքի ակցիաներին, հեռավորությունն է, որ թույլ չի տալիս՝ նրանք էլ գան ու մասնակցեն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Խոսելով Բարձրավանում տիրող ընդհանուր իրավիճակից, գյուղապետն ասաց, որ մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում։
«Այս տարի ընդամենը 5 հեկտար գարնանացան ենք արել, թանկացումների, սերմացուի խնդրի հետ կապված՝ քիչ են արել, էլի, մարդիկ։ Հիմնականում մարդիկ մշակում են լոբի, կարտոֆիլ և այլն։ Կարելի է ասել՝ 80-90 տոկոսով ցանքսի աշխատանքներն ավարտել ենք»,- եզրափակեց Օնիկ Ավագյանը։