Կարծիք

05.05.2022 17:21


Անիմաստ են համարում անվտանգային հարցերով բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել և աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ

Անիմաստ են համարում անվտանգային հարցերով բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել և աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ

Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, և հիմա այլևս սպառված է բանավեճի ֆորմատը։

«Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել և պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է։

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը