Քաղաքական

05.05.2022 13:16


Ցուցարարների մեջ «դուխով» երգը միացրած սադրիչն իրականում ոստիկան է

Ցուցարարների մեջ «դուխով» երգը միացրած սադրիչն իրականում ոստիկան է

Քիչ առաջ Հայկական ժամանակ օրաթերթը տեղեկություն հրապարակեց, որ «ոմն քաղաքացի մեքենայով մտել է փողոց փակողների երթի մեջ ու միացրել «Դուխով» երգը»։ Նախ այն, որ այս ամենն իրենից սադրանք է ենթադրում ու ցուցարարների ներկայությամբ նման դրսևորումները կարող են ավարտվել ընդհուպ այրունահեղությամբ, դրա մասին սույն լրատվականն ու իր տերերն, իհարկե, չեն մտածում։ Նրանց համար մեկ է՝ մահացողը սադրիչ է, ցուցարար, թե հղի կին, ով ընդամենն ուզում էր անցնել փողոցը։

Alternativ.am-ի տեղեկություններով, այսպես կոչված՝ «քաղաքացին» իրականում ոստիկան է, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ պարեկ Արտյոմ Չոբանյանն է, ով ծանոթների ծրջապատում հայտնի է «միլիցա ծյոմիկ» անունով։ «Միլիցա ծյոմիկը», բացի սադրիչ լինելուց՝ օգտահաշիվ ունի նաև ֆեյսբուքում։ Արտյոմ Չոբանյանը Սոսե փողոցի բնակիչ է։

Հորդորում ենք ԱԱԾ-ին միջոցներ ձեռնարկել՝ հետագայում պետական հովանավորչությամբ՝ սադրիչ դեպքերը կանխելու պահանջով։

Այս խորագրի վերջին նյութերը