Քաղաքական

05.05.2022 12:33


Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 49 քաղաքացի

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 49 քաղաքացի

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 49 քաղաքացի։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։

Այս խորագրի վերջին նյութերը