Լրահոս

22.08.2011 12:43


Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում հայ զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում հայ զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1980 թ. ծնված Նվեր Գարիկի Սարգսյանը:

Վիրավորվածի վիճակը միջին ծանրության է եղել, իսկ վիրահատությունից հետո այն գնահատվում է բավարար: Միջադեպի առիթով տարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը