Լրահոս

04.05.2022 20:19


Սփյուռք, տուն արի, տունդ փլել ծախում են․ հայտնի բժիշկ Հովհաննես Դիլանյանը Մոսկվայից գալիս է՝ միանալու պայքարին

Սփյուռք, տուն արի, տունդ փլել ծախում են․ հայտնի բժիշկ Հովհաննես Դիլանյանը Մոսկվայից գալիս է՝ միանալու պայքարին

Մոսկվայում բնակվող հայ հայտնի բժիշկ Հովհաննես Դիլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է գալիս է Հայաստան՝ միանալու ընդդիմության պայքարին։

«…-Չէ, եղբայր, ինչ հանգստանալ… Գնում եմ, որ հետո ինքս իմ դեմքին չթքեմ։

-Այսի՞նքն։ Խի ես գնո՞ւմ որ։

Ու այ էստեղ ես ինձ հարց տվեցի-ինչի համար եմ ես գնո՞ւմ։ Ես, կյանքիս մեծ մասը Ռուսաստանում ապրած, Մոսկվայում աշխատող ու…

Ու սրտով միշտ Հայաստանում։

Գնում եմ, որ ինքս ինձ ամոթանք չտամ, ասելով, լավ, Աղասի Միքայելյանը Միհրդատ Ռոստոմի Մադաթյանը Սերգեյ Չամանյանը ու Արմեն Գրիգորյանը իմ տեղը կերգեն Զարթիր լաո։

Գնում եմ, որ հետ վերադառնալու երկիր ունենամ։ Որ հետ վերադառնալու ՀԱՅՐԵՆԻՔ ունենամ, որտեղ իմ հետ ՀԱՅԵՐԵՆ ԵՆ խոսելու։

Ես վիլայեթ չեմ ուզում։ Ես չեմ ուզում, որ 1999-ց ժողովրդիս կեղտոտ սուտ հրամցրածը, 2008-ն «Մաքրենք Երեւանը ղարբաղցիներից» գոռացածը, 2018-ն ազգս մոլորացրածը, 2020-ն երկիրս ծախածը էսօր ինձ խնդալով «անտեր շուն» ասի։

Սփյուռք, տուն արի, տունդ փլել ծախում են։

Զարթնիր, որ հետ գալու երկիր ունենաս»։

Այս խորագրի վերջին նյութերը