Քաղաքական

04.05.2022 18:41


Խուսափելու հարց չկար, նույն ստերի շարանն էր լինելու. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Խուսափելու հարց չկար, նույն ստերի շարանն էր լինելու. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Ես չգիտեմ՝ ձեր չափման միավորը որն է, բայց ես որպես իմ հայրենակիցներին սիրող, եթե մեկ մարդ անգամ կանգնում է հրապարակում, ինձ համար ամենամեծ արժեքն է: Հասկանում եմ՝ իշխանական քարոզչամեքենան բոլորիս հարկերի հաշվին առավոտից իրիկուն թող հաշվեն, աչքներդ բացեք, որովհետև այսօր նույնիսկ իշխանական շահեր սպասարկող լրագորղները պետք է հասկանան, որ իրենց զավակները ապրելու են այս երկրում: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով մարդկանց, ովքեր սպասարկում են իշխանության շահերը:

Ինչ վերաբերում է հարցին՝ Փաշինյանը բացահայտում ուներ, ինչո՞ւ չմնացին, որ լսեին, պատգամավորը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն այնքան է բացահայտել, էդ նույն ստերի շարանն էր լինելու, խուսափելու հարց չկար: Ոչ թե այս կամ այն հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանից պետք է ակնկալեինք պատասխան, այլ մենք հրապարակեցինք այն հիմնական թեզերը, որ այսօր հանրության հսկայական զանգվածի՝ մեր հայրենակիցների մոտ հասունացել է հանրային հրաժարականի պահանջ»:

Իսկ հետագա քայլերի վերաբերյալ հարցին և արդյոք հաջորդ նիստերին ներկայանալու են, Գեղամ Մանուկյանն ասաց. «Մեր մուտքն ԱԺ փակ չէ, և մենք ունենք նաև մանդատ վաղը նոր կառավարության, նոր վարչապետի ընտրության համար, և այդ մանդատը կիրառելու ենք»:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը