Քաղաքական

04.05.2022 17:25


Ընդդիմությունը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը (տեսանյութ)

Ընդդիմությունը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված ժողովրդի անունից գործուղվել են ԱԺ՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը։

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։ Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա։ 2021 թվականի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս ունենք գերիներ։ Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։

Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո և որ առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը։

Խոստացել է թիչքաձև տնտեսակետ աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։

Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ, պադավատապետության դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնեցնելը և հետիոտնեին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և իր դեռ չծնված երեխային։

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տնօրինելու մադատ և պետք է հրաժարական տա»,-հայտարարությունն ընթերցեց Արմեն Ռուստամյանը։

Նա ասաց, թե այս հարցերից ցանկացածի առկայությունը փաստելու պարագայում իրեն հարգող ցանկացած երկրի վարչապետ հրաժարական կտար։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը