Լրահոս

22.04.2009 17:55


Ռիչարդ Կիրակոսյանն այլևս լավատես չէ

Ռիչարդ Կիրակոսյանն այլևս լավատես չէ

Ապրիլի 1-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը «7 օր»-ին ասել էր՝ հույս ունի, որ հայ-թուրքական սահմանն այս տարի կբացվի։

Ռ. Կիրակոսյանն օրեր առաջ է վերադարձել Ստամբուլից և այժմ արդեն հայտարարում է, որ այդքան լավատես չէ։

-Թուրքիան ստեղծված լավ հնարավորությունը ձեռքից բաց թողնելու եզրին է։ Ստամբուլում ես տեսա, որ ոչինչ արված չէր թուրք հասարակությանը սահմանի բացմանը պատրաստելու ուղղությամբ։ Եթե Թուրքիան սահմանի բացմանը նպաստող քայլեր չանի, ապա կարելի է ասել, որ նա ոչ՛ պարտաճանաչ է, ո՛չ էլ անկեղծ,- ասել է Ռ. Կիրակոսյանը։ Նա կարծիք է հայտնել, որ եթե մինչև սեպտեմբեր Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չբացի, ապա նման լավ հնարավորությանը պարտադրված կլինենք շատ ավելի երկար սպասել։   

 

Այս խորագրի վերջին նյութերը