Նիկոլը փաստացի հայտարարեց, որ ինքը պատրաստ է ընդունել Արցախը Ադրբեջանի կազմում պահանջը
Մարդիկ հարցնում են ինչու՞ հիմա սկսվեցին ցույցերը։
Որովհետև Ադրբեջանը ընդամենը վերջերս հանրայնացրեց իր հինգ պայմանները։ Որի մեջ է մտնում Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը։ Նաև հայտարարեց, որ Ղարաբաղ անունով վարչական միավոր այլևս չկա իր երկրում և սկսեց այլ երկրներից պահանջել որ չկիրառեն այն։
Ցույցեր կարող է և չլինեին եթե Հայաստանի իշխանությունները հստակ մերժեին այս պահանջները։ Բայց կատարվեց լրիվ հակառակը։
Նիկոլը փաստացի հայտարարեց, որ ինքը պատրաստ է ընդունել Արցախը Ադրբեջանի կազմում պահանջը։
Ի՞նչ կլինի Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո
Նախ առաջինը հայկական զորքերը դուրս կբերվեն։ Հետո կդադարեցվի արցախցիներին Հայաստանի անձնագիր տրվելը։ Կդադարի դրամի կիրառումը և շատ այլ բաներ։ Կսկսվի Արցախի անվերադարձ հայաթափությունը նույնիսկ եթե այնտեղ որոշ ժամանակ դեռ շարունակեն ռուսական զորքեր մնալ։
Արդյոք Արցախը զիջելուց հետո մենք վերջապես կունենանք խաղաղություն։
Ոչ։ Որովհետև հայ-ադրբեջանական կոնֆլիկտը միայն Արցախի հետ չի կապված։ Կոնֆլիկտը կկրի այլ բնույթ և հողային վեճերը կտեղափոխվեն արդեն բուն Հայաստանի տարածք։ Մենք արդեն տեսնում ենք որ Ալիևը մտադիր է դելիմիտացիան օգտագործել որպեսզի Հայաստանից մեծ կտորներ կրծի։ Սովետական շրջանում ադրբեջանցիները կարողացան առանց կրակոցի 1000 կմք կրծել Հայաստանից։ Նույն բանը փորձելու են այսօր անկասկած։ Ավելին կարծես Թուրքիայի ախորժակը նույնպես բացվել է և նա էլ է ուզում դելիմիտացիա։
Ինչո՞ւ են ցույցերը համընկնում ուկրաինական պատերազմի հետ։
Կապը ուկրաինական պատերազմի հետ անուղղակի է։ Ադրբեջանը տեսնելով որ Ռուսաստանը և Արևմուտքը խրվել են ծանր հակամարտության մեջ փորձում է օգտվել այս հնարավորությունների պատուհանից և հենց հիմա հասնել Հայաստանի կողմից զիջումների։ Ժամանակին հենց առաջին համաշխարհայինի շնորհիվ հնարավոր եղավ Արևմտահայության ցեղասպանությունը։ Այսօր նույն ձևով փորձ է արվում Արցախը հայաթափել իսկ Հայաստանը դարձնել հպատակ պետություն։
Իսկ առանց Նիկոլին հեռացնելու հնարավոր չի պաշտպանել Հայաստանը , Արցախ ներառյալ։
Ոչ։ Վերջին 4 տարվա դեպքերի վերլուծությունը հստակ ցույց է տալիս որ դա անհնար է։ 2020 նոյեմբերից անցել է ընդամենը 1.5 տարի և այդ ընթացքում ամեն ամիս «խաղաղություն» մուրալու համար զիջումներ են արվել։ Այսօրվա թվացյալ «խաղաղությունը» պահվում է անընդհատ իրական մեծ զիջումներով։ Իսկ դա տևելու է անվերջ եթե Հայաստանի ժողովուրդը ոտքի չկանգնի և չասի Վերջ , Բավ է սա է այն կարմիր գիծը որից այն կողմ ես այլևս չեմ զիջելու։ Այդպես եղավ 1918 թվականի մայիսին։ Այդպես եղավ 1994-ի հրադադարը որում ապրեցինք մինչև 2020 թիվը այդպես էլ ծնվելու է այսօր նոր բալանս։ Նոր ստատուս քվո։
Իսկ ի՞նչ կլինի եթե ես մնամ տանը ու չկանգնեմ իմ չսիրած մարդկանց կողքին։
Ինչքան շատ մարդ մնա տանը այնքան կմեծանա Արցախի համար այս «ճակատամարտում» պարտություն կրելու հավանականությունը։ Իսկ քանի որ այդ պարտությունից հետո ճնշումները չեն դադարելու ապա Հայաստանի հետևողական անկումը վաղ թե ուշ բերելու է Հայաստանի անկախ պետություն մնալ չմնալու հարցը։ Ի վերջո եթե Հայաստանը ի վիճակի չի դադարեցնել իր դեմ մղվող հիբրիդային պատերազմը ապա կխառնվեն այլ ավելի մեծ ուժեր։ Իսկ այդ խառնվելու գինը միշտ լինում է ինքնիշխանության զիջումը։ Ինչպես եղավ 1920 թվականին այն բանից հետո երբ հայերը պարտվեցին թուրքերին։
Իսկ նոր բալանսը էլի պատերազմով է՞ ստեղծվելու
Դա պարտադիր չի։ Այս պահին մեր դեմ մղվում է հիբրիդային պատերազմ։ Իսկ այն կանգնեցնելու համար սովորական պատերազմը չի օգնի։ Պետք է հիբրիդային դիմադրություն։ Այսինքն դիվանագիտություն, իրավունք, բանակաշինություն և պետականության ամրապնդում։ Հասարակության միավորում։ Մի բան որի դեմ կատաղի ձևով պայքարում է այս իշխանությունը։

Արամ Պալյանի ֆեյսբուքյան էջից