Վաղն առավոտից շարունակում ենք մեր բողոքի ակցիաները։Կոնկրետ 12։00-14։00 կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրկին շարունակել բողոքի ակցիաները՝ փակել ճանապարհներ, շրջափակել փողոցներ, 15։30 պետք է հավաքվենք Ֆրանսիայի հրապարակում, քանի որ վաղը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխան է տեղի ունենալու, 16։00 Նիկոլը գալու է ԱԺ՝ մենք պետք է 15։30 լինենք այս հրապարակում նրա հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար։ Դրա համար վաղը ձեր ներկայությունը շատ կարևոր է։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա կարևորեց, որ վաղը լինի իրական գործադուլ, դասադուլն ավելի լայնածավալ լինի։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև շատ հնչեցվող մի քանի հարցի, մասնավորապես, ով է գալու իշխանության Նիկոլին հեռացնելուց հետո։
«Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր՝ դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն, դա չի լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական կամ որևէ մեկի կառավարությունը, դա լինելու հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն, որի մեջ ընդգրկվելու են այս ժողովրդի պրոֆեսիոնալ լավագույն զավակները, ովքեր կստանձնեն պատասխանատվություն և երկիրը դուրս կբերեն այս վիճակից։ Այդ կառավարությունում չեն լինելու նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ՝ լինելու են կարող մարդիկ, ովքեր այս երկիրը այս վիճակից դուրս կբերեն։ Հետևաբար, թող էլ մանիպուլյացիաներ չանեն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Վաղը 12։00-14։00-ը անհնազանդության ակցիաները կշարունակվեն, 15։30-ին հանրահավաք կլինի․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Աղբյուրը`yerevan.today