Քաղաքական

03.05.2022 20:18


Կարմիր բերետավորը գումար է թռցրել ցուցարարի գրպանից

Կարմիր բերետավորը գումար է թռցրել ցուցարարի գրպանից

Այսօր զավեշտալի միջադեպ է գրանցվել ցույցերի ժամանակ. փողոց փակող ցուցարարներից մեկի գրպանից ոստիկանները գումար են թռցրել։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 10:40-ի սահմաններում, նախագահ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին և նրա ընկերներին բերման ենթարկելու ժամանակ: Yerevan.today-ի հետ զրույցում տուժած քաղաքացին հաստատեց մեր տեղեկատվությունը` նշելով որ վճարման համար գրպանում պահած 200.000 դրամ գումարը գողացել է կարմիրբերետավորներից մեկը՝ իրեն բերման ենթարկելու պահին:

Ի դեպ, նա այս մասին արդեն հաղորդում է տվել Ոստիկանության Էրեբունու բաժնում։ Հուսանք՝ ոստիկանությունը լրացուցիչ տեղեկատվություն կտարածի:

Այս խորագրի վերջին նյութերը