Կարծիք

03.05.2022 15:21


Նիկոլ Փաշինյանի ապալեգիտիմացումը

Նիկոլ Փաշինյանի ապալեգիտիմացումը

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէր 2020–ի նոյեմբերի 9–ից հետո։ Հետո նա «խաղաղության դարաշրջան», գերիների վերադարձ ու Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն խոստացավ 2021–ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ու ֆորմալ լեգիտիմություն ստացավ, բայց 2021–ի հունիսի 20–ի ընտրություններից հետո ունեցանք պատերազմի ամենօրյակներ, նոր զոհեր։ Գերիների մասին նա արդեն մոռացել է՝ հընթացս նրանց հռչակելով հանցագործներ։

Ինչ վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման քաղաքականությանը, ապա այս մասով էլ ունենք խոստմանը հակառակ վարքագիծ և խոստացածից տարբերվող իրականություն։ Փաշինյանը խոսում է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին, ինչը նշանակում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնել։

Եվ այսպես, 2021–ի նախընտրական խոստումները «ժողվարչապետը» հակառակ իմաստով է ապահովել, ինչն ապալեգիտիմացնում է նրան։ Դա էլ իր հերթին ՀՀ քաղաքացիներին լեգիտիմ իրավունք է տալիս ցանկացած քաղաքական մեթոդով հեռացնել նրան։ Քաղաքական ուժերի խնդիրն է հանրային պահանջը բավարարելը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը