Քաղաքական

03.05.2022 10:27


Բերման ենթարկելիս ոստիկանները հայհոյում են Փաշինյանին. «Հրապարակ»

Բերման ենթարկելիս ոստիկանները հայհոյում են Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից մայրաքաղաքում մեկնարկել են զանգվածային անհնազանդության գործողությունները, որի ընթացքում բազմաթիվ բախումներ եղան ակցիայի մասնակիցների ու ոստիկանական ուժերի միջև։ Բերման ենթարկվեց շուրջ 200 քաղաքացի։ Ոստիկանական գործողությունները երբեմն ուղեկցվում էին բռնի ուժի գործադրմամբ, վայրագ դրսևորումներով։

Հիմնականում հատուկ նշանակության ջոկատի տղաներն էին ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելով, կոպիտ քաշքշելով՝ մարդկանց բերման ենթարկում։ Բայց սրանք ամբողջ ոստիկանությունը չեն։ Հակառակը՝ ոստիկաներից շատերը ոչ միայն բարեկիրթ էին ու ցուցարարների նկատմամբ հնարավորինս մեղմ, այլ մի բան էլ՝ նրանց կողմից էին։

Բերման ենթարկվածներից ոմանք մեզ պատմեցին, որ ոստիկաններն իրենց նկատմամբ ուժ չեն գործադրել, իսկ մեքենա նստեցնելուն պես սկսել են մեղա գալ, հարցնել՝ «հո շատ չցավեցրի՞նք»։ Ոստիկանական բաժանմունքներում սուրճ ու թեյ են հյուրասիրել, և ամենաուշագրավը` ոմանք թունդ հայհոյանքներ են հնչեցրել՝ ուղղված ոչ թե ցուցարարներին կամ ընդդիմությանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանի անձին։

Հայհոյողներն այնքան շատ են եղել, որ ցուցարարներն անգամ զարմացել են նրանց համարձակության փաստից: Մեզ պատմեցին, որ գրեթե ամեն երկրորդ ոստիկան խնդրել է իրենց. «Մի բան արեք՝ սրանցից շուտ ազատվենք», քանի որ հոգնել են արդեն «էս բարդակ վիճակից»։ Իսկ չեն միանում փողոցում հավաքված ցուցարարներին, որովհետև «չեն ուզում աշխատանք կորցնել», հատկապես որ չգիտեն՝ կհաջողի՞ ընդդիմությունը, թե՞ ոչ»:

Այս խորագրի վերջին նյութերը