Լիբիայում ապստամբները գրավել են մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասը։ Գրավված չէ միայն Բաբ Էլ–Ազիզիա թաղամասը։ Այնտեղ է գտնվում Քադաֆիի նստավայրը։ Այժմ Տրիպոլիի Կանաչ հրապարակում ապստամբները տոնում են իրենց հաղթանակը, այրում Քադաֆիի նկարները։
Գրոհն առանց զոհերի չի եղել։ Ավելի քան 1300 մարդ զոհվել է, 5000–ը՝ վիրավորվել։ Ձերբակալվել է նաև Քադաֆիի որդին՝ Սեյֆ Ալ–Իսլամը։ Ապստամբներին կամավոր հանձնվել է նաև Քադաֆիի մյուս որդին՝ Մուհամմադը։ Նրանք երկուսն էլ տնային կալանքի տակ են։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քադաֆիին կոչ է արել ընդունել պարտությունն ու հեռանալ, իսկ ապստամբներին՝ խուսափել զոհերից և հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին։
Իր հերթին Քադաֆին պետական հեռուստաընկերության եթերով կոչ է արել Տրիպոլին մաքրել գաղութացման գործակալներից:
Տրիպոլին գրավված է

7or.am