Քաղաքական

03.05.2022 09:15


«Ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավարն անցել է գործի. նոր հանձնարարական վարչապետից․ «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավարն անցել է գործի. նոր հանձնարարական վարչապետից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որն առավել հայտնի է «ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավար լինելով, նոր հանձնարարական է ստացել Նիկոլ Փաշինյանից:

Մասնավորապես, Փաշինյանը նրան ևս մեկ անգամ հանձնարարել է շարունակել փորփրել ընդդիմադիր գործիչների անձնական կյանքը և ընտանիքի անդամներին վերաբերող, երբեմն գոտկատեղից ներքև նյութեր պատրաստել և տարածել ինչպես կայքերով, այնպես էլ ֆեյք կայքերի և ֆեյք օգտատերերի միջոցով։ Խնդիր է դրված բոլոր ընդդիմադիրներին թիրախավորել: Արդյոք կա՞ նման բան, կիրականացնի՞ այդ նվաստացուցիչ հրահանգը աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Շատ տպավորիչ պատասխան տրվեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից. կսպասենք զարգացումներին»:

Այս խորագրի վերջին նյութերը