Ոստիկանները կոտրել են ՀՅԴ ԳՄ անդամ Ս. Մանուկյանի կողոսկրը (տեսանյութ)
«Դիմադրություն» շարժման այսօրվա անհնազանդության գործողությունների ժամանակ կողոսկրի կոտրվածք է ստացել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Իջևան-Երևան քայլերթի մասնակից Սուրեն Մանուկյանը:
Դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցում: Ոստիկանները Սուրեն Մանուկյանին գցել են գետնին, նրանցից մեկը ոտքերով հարվածել է, իսկ մյուսը ծունկը դրել է Ս. Մանուկյանի գլխին, որից հետո հարվածների տարափի տակ նա բերման է ենթարկվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, այնուհետև՝ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ նա ստացել է կողոսկրի կոտրվածք:
Ենթադրելի է, որ ոստիկանները գործում են քաղաքական հրահանգավորման համաձայն՝ թիրախավորելով մարզերից Երևան քայլերթ իրականացնող առանցքային գործիչներին։

Աղբյուրը` yerkir.am