Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դի
Երևանում, մայիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 75 խումբը կանչով մեկնել է Շերամի փողոցի 57 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թ-ն էր։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննթյուն։