Լրահոս

02.05.2022 19:29


Երևանի մի շարք հասցեների, Տավուշի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի մի շարք հասցեների, Տավուշի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթ փողոցի թիվ 8, 10, 12, 14, 16, 18 հասցեների բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի թիվ 26/2, 3, 5 բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր և Այգեպար գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը