ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողներին հանձնել է ծառայողական բնակարաններ
Երևանի Աջափնյակ համայնքում տեղի է ունեցել նորակառույց բնակելի շենքի բացման և ծառայողական բնակարանների բաշխման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից՝ արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ ԱրաՆազարյանը, բարձրաստիճան զինվորականներ:
Պաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը, 32 զինծառայողներին հանձնելով ծառայողական բնակարանների բանալիներն ու վկայագրերը, շնորհավորել է նրանց և մաղթել ծառայողական ու անձնական բազում հաջողություններ, ընտանեկան երջանկություն ու ջերմություն՝ նոր հարկի ներքո:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողներին հանձնել է ծառայողական բնակարաններ
Երևանի Աջափնյակ համայնքում տեղի է ունեցել նորակառույց բնակելի շենքի բացման և ծառայողական բնակարանների բաշխման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից՝ արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 32 զինծառայողներին հանձնելով ծառայողական բնակարանների բանալիներն ու վկայագրերը, շնորհավորել է նրանց և մաղթել ծառայողական ու անձնական բազում հաջողություններ, ընտանեկան երջանկություն ու ջերմություն՝ նոր հարկի ներքո: