Մեկնաբանություն

19.08.2011 00:12


Ինչու՞ է ՀԱԿ–ը գաղտնապահ դարձել

Ինչու՞ է ՀԱԿ–ը գաղտնապահ դարձել

Եթե չեք մոռացել՝ Հայ ազգային կոնգրեսը մի ժամանակ պահանջում էր իշխանության հետ «երկխոսությունը» ուղիղ եթերով հեռարձակել, կամ էլ հնարավորություն տալ կոնգրեսականներին ամեն հանդիպումից հետո Հանրային հեռուստատեսությամբ երեսուն րոպե շփվել հանրության հետ։

Իշխանության աշխատանքային խումբը մերժեց Լևոն Տեր–Պետրոսյանի թիմակիցների այդ պահանջները՝ հիմնավորելով մերժումն այն բանով, որ «երկխոսողները» կարող է տեսախցիկների առաջ շեղվեն իրենց բուն խնդրից։ Իշխանությունները, հավանաբար, չեն ցանկացել գյալաջիին այդքան հնչեղություն տալ ու դրանով իսկ խլել հայկական հեռուստասերիալների միջոցով հարստացողների հացը։

Եվ ահա ուղիղ եթեր պահանջող ու եթերից իջնել չուզող ՀԱԿ–ն այժմ դարձել է գաղտնապահ ու դեռ մի բան էլ իշխանության այս կամ այն ներկայացուցչին է մեղադրում «երկխոսությամբ» ձեռքբերված գաղտնապահության պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։

Ինչպես հայտնի է, ՀԱԿ–ի գաղտնապահությունը և չխոսկանությունը բռնեց այն բանից հետո, երբ իր երիտասարդ ակտիվիստների ու ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպ արձանագրվեց։ Հետևաբար կարող ենք արձանագրել, որ միջադեպի մասին խոսակցությունները ձեռնտու չեն ՀԱԿ–ին, այլապես նրանք առիթը բաց չէին թողնի ու տիեզերական աղմուկ կբարձրացնեն հենց «երկխոսավայրում» ու կպահանջեին լուսաբանել այդ «բալագանը»։ Իսկ մենք այժմ ունենք լրիվ այլ վիճակ։ Ուրեմն կոնգրեսականները ձայնը գլուխը գցելու թեմա չունեն։ Փաստորեն, երիտասարդները լավ «քաշեցին» պապիին։

Հիշեցնենք, որ ՀԱԿ–ը սկզբում հայտարարեց, թե կալանավորված երիտասարդները քաղբանտարկյալներ են ու 24 ժամ տվեց իշխանություններին՝ երեք ակտիվիստների կարգավիճակը փոխելու համար, բայց հետո «էջմիածնական միաբաններին» հատուկ հնազանդություն ցուցաբերեց և գնաց «երկխոսության», ու հիմա էլ «ուրբաթախոս» է դարձել։ Իսկ դա նշանակում է, որ ՀԱԿ–ն ընդունել է իր համակիրների գործողությունների ոչ օրինակարգ լինելը ու դրա համար էլ որոշել է լռությամբ հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Այլ բան հնարավոր չէ ենթադրել։

Ինչ վերաբերում է «երկխոսության» թափանցիկությանը, ապա ավելի թափանցիկ չի լինում։ Ամեն ինչ շատ պարզ երևում է։ Կոնգրեսը շատ թափանցիկ ծառայում է «Եղիազարին»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը